Վեհապետների դեմքերը
Համբարձված Վեհապետները, որոնք Ուսմունք են տալիս Տատյանա Միկուշինայի միջոցով, ներկայացնում են Արարչության և
մարդկության օգնության տարբեր ուղղություններ։ Նրանք բնակվում են Կեցության Բարձրագույն ոլորտներում և ամեն օր
որոշում են տարբեր տեսակետներով Ուսմունք և կանչեր, ղեկավարում են և օգնում են մարդկությանը նրա էվոլյուցիայի
ընթացքին դարձնելու գործում։
Մեծ Կարմայական Խորհուրդ
Կարմայական խորհուրդը մի մարմին է, որը կազմված է ութ Համբարձված Վեհապետներից, որոնց վրա դրված է այս աշխարհների
համակարգում արդարադատություն իրականացնելու պատասխանատվությունը՝ որոշելով կարման, շնորհելով ողորմություններ և
յուրաքանչյուր կյանքի հոսքի համար հատուցում սահմանելով։
Կարմայի Վեհապետները մեր Աստվածային բարեխոսներն են, որոնք ծառայում են որպես միջնորդներ մարդկանց և նրանց կարմայի
միջև։
Կարմայական խորհրդի անդամներն են՝
Մեծ
Կարմայական Խորհրդի մասին ավելի մանրամասն
Ես և իմ հրեշտակները միշտ ձեր տրամադրության տակ ենք, և ձեր կյանքի հատկապես դժվարին պահերին, երբ
դուք կորցնում եք ձեր ինքնատիրապետումը և դառնում խավարի ուժերի համար խոցելի, դուք միշտ կարող եք դիմել մեզ
օգնության համար։ Իմ պաշտպան հրեշտակների ամբողջ լեգիոնները պատրաստ են ձեզ ցույց տալ օգնություն և
պաշտպանություն օրը 24 ժամ։ Մի ամաչեք օգնության համար մեզ դիմել, մեր պարտքն ու պարտականությունն է օգնել
մարդկանց։ Մենք չենք կարող սկսել կատարել մեր պարտականությունները, քանի դեռ դուք չեք կանչել մեզ, սակայն ձեր
կանչը ստիպում է մեզ պատասխանել և գալ ձեզ օգնության դժվարին իրավիճակում։
— Սուրբ Միքայել Հրեշտակապետ, 2007 թ. հունիսի 28 [Աղբյուր]
ԵՍ ԵՄ Հելիոսը։ Ես ողջույն եմ ուղարկում ձեզ մեր արեգակնային համակարգի Արևից։ Ես եկա, որպեսզի մի
փոքրիկ Ուսմունք տամ Արևի բնության մասին։ Դուք տեսնում եք արևը ամեն օր, և ձեզ համար այնքան բնական է թվում
դիտել արևածագը և մայրամուտը, որ ուշադրություն չեք դարձնում դրան։
— Սիրելի Հելիոս, 2005 թ. մայիսի 13 [Աղբյուր]
Այս աշխարհում այնքան բան կա հրաշալի և հմայիչ։ Այնքան բան, որ Աստված մարդկությանը տվել է բացարձակ
անվճար՝ որպես Աստվածային պարգև։ Սրանք լուսաբացներն ու մայրամուտներն են, սա արևի ջերմությունն է, սա
թռչունների երգն է, սա ծաղիկների ծաղկելն է, սա քամու երգն ու առվակների կարկաչն է։
Աստված այնքան բան է
պարգևել մարդկությանը։
— Աթենաս Պալլաս, 2014 թ. հունիսի 23 [Աղբյուր]
…ես դիմում եմ նրանց, ովքեր պատրաստ են, իմ զավակներին, որոնց հետ ես աշխատել եմ բազմաթիվ
մարմնավորումներ։
Ձեզ համար սկսվել է Ճանապարհի պատասխանատու հատվածը։ Եվ ձեզանից կպահանջվի ձեր ուժերի
առավելագույն լարում և բոլոր ձեր ընդունակությունները, որոնք դուք ձեռք եք բերել նախորդ
մարմնավորումներում։
Ես կրկին գալիս եմ ձեզ մոտ, իմ սիրելինե՛ր, իմ արծվի բնի ձագերը։ Ես ձեզ կերակրել եմ
դարերի իմաստությամբ, և ես ձեզ արբեցրել եմ Աստվածային լուսային էներգիայով։ Ես իրավունք ունեմ ձեզ դիմել
օգնության, և ես իրավունք ունեմ հույս դնել ձեզ վրա դժվարին պահին։
Ես հույս ունեմ, որ դուք կարձագանքեք
իմ կանչին։ Եվ նույնիսկ նրանք ձեզանից, ովքեր մեծ ու փոքր սխալներ են թույլ տվել, մի՛ համառեք։ Վերադարձեք իմ
հայրական թևի տակ։ Չկան այնպիսի սխալներ, որոնք հնարավոր չլինի շտկել անշահախնդիր Ծառայությամբ և Վեհապետներին
նվիրվածությամբ։
— Սանատ Կումարա, 2007 թ. դեկտեմբերի 20 [Աղբյուր]
Դուք երկար կփնտրեք ձեր Աստծուն։ Բայց դուք կգտնեք նրան մի գեղեցիկ օր, երբ ձեզ թվա, որ կյանքը ձեզ
համար զրկված է ամեն իմաստից, երբ ձեր աշխարհում ոչինչ այլևս չի կապի ձեզ իր հետ։ Դուք կնստեք ձեր կյանքի
ջարդված տաշտակի մոտ, ընտանիքի կամ աշխատանքի ավերակների վրա, կամ ինչ-որ բանի, որը նշանակալից էր ձեզ համար և
գնաց։ Եվ այն պահին, երբ ձեր աշխարհում ոչինչ չմնա, որի հանդեպ դուք կապվածություն կզգաք, այդ պահին դուք վերջին
հույսով ձեր հայացքը կուղղեք դեպի երկինք և կասեք ձեր սրտում.
«Տե՛ր, օգնի՛ր ինձ, Տե՛ր։ Ես գիտեմ, որ
Դու կաս։ Ես գիտեմ, որ Դու լսում ես ինձ։ Ես հավատում եմ Քո զորությանն ու Քո ողորմությանը։ Ես սիրում եմ Քեզ,
Տե՛ր, և ես հավատում եմ, որ ամեն ինչ, որ Դու արել ես ինձ հետ, անհրաժեշտ էր միայն նրա համար, որպեսզի ես գայի
Քեզ մոտ։ Ների՛ր ինձ, Տե՛ր, ամեն ինչի համար, որ ես արել եմ իմ անխոհեմությունից։ Ես շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր,
Քո ուսմունքի և այն բանի համար, որ Դու թույլ տվեցիր ինձ անցնել բոլոր փորձությունները և դիմանալ դրանց
պատվով։ Օգնի՛ր ինձ, Տե՛ր, գտնել Քեզ և երբեք կյանքում այլևս չբաժանվել Քեզանից»։
Եվ այդ պահին
ձեզ կթվա, թե Երկինքները բացվել են։ Դուք կզգաք այն, ինչ երբեք չեք զգացել ձեր կյանքում։ Դուք կհասկանաք, որ այն
ամենը, ինչին դուք ձգտել եք, դուք արդեն ունեք և միշտ ունեցել եք։ Եվ ամեն ինչ կա ձեր ներսում, ձեր սրտում, բայց
դուք չէիք ուզում տեսնել ու լսել դա մինչև ձեր կյանքի այս պահը, երբ ձեր ականջները սկսեցին լսել, և ձեր աչքերը
բացվեցին։
— Տեր Շիվա, 2007 թ. հունվարի 2 [Աղբյուր]
Մինչև Աստված այս երկրին նոր հնարավորություն տա, երկիրը պետք է անցնի կաթարսիս, մաքրում։ Մաքրումից
հետո պետք է հետևի ապաշխարությունը, և միայն այդ ժամանակ Ռուսաստանի ժողովուրդների համար լուսավոր ճանապարհ
կբացվի։
Դուք պետք է վտարեք ողջ խավարը Ռուսաստանից ձեր սրտերի ուժով, ձեր օրինակի ուժով։
Ձեզանից
յուրաքանչյուրը պետք է վերածվի Բարու և Լույսի հսկայական գեներատորի։ Եվ այնտեղ, որտեղ դուք եք, այլևս տեղ չի
լինի խավարի համար։
— Համբարձյալ Վեհապետ Նիկոլայ, 2005 թ. ապրիլի 24 [Աղբյուր]
Աստվածային Ճշմարտությունը պարզ է։ Աստվածային Սերը բաց է բոլորի համար։ Ամեն ինչ ընկած է մակերեսին,
և Աստվածային Իմաստությունը ստանալու համար պետք չէ դրա դիմաց փող վճարել։ Աստված բոլորին ամեն ինչ տալիս է
անվճար։
Ձեզ պարզապես պետք է գտնել նեղ արահետը, որ ձեզ տանում է Աստվածային գագաթ՝ հազարավոր
ճանապարհների և մայրուղիների միջից, որոնք տանում են փակուղի։
Ձեզ պետք է հասկանալ, որ ճշմարիտ Հավատը ոչ
մի ընդհանուր բան չունի ծեսերի և արարողությունների հետ։ Ճշմարիտ Հավատը գտնվում է ձեր սրտերում։ Եվ Աստված
ապրում է ձեր սրտերում։ Եվ այն մարդկանց համար, ովքեր ճանաչել են սրտում բնակվող ճշմարիտ Աստծուն, տարբերություն
չկա, թե որ տաճար գնալ՝ աղոթելու համար։
Կարևոր չէ՝ բուդդայական պագոդա՞ եք գնում, քրիստոնեական
եկեղեցի՞, ժողովարան, մզկիթ թե աղոթատուն։ Եթե դուք այնտեղ եք գնում Աստծուն, դուք նրան կգտնեք
ամենուր։
Իսկ եթե գնում եք դատարկ սրտով, ապա Աստծուն ոչ մի տեղ չեք գտնի։
— Սիրելի Հիսուս, 2009 թ. հունվարի 3 [Աղբյուր]
…իմ ուսմունքը, եթե այն մարդկանց կողմից հասկացվեր, ընդմիշտ կհեռացներ նրանց հոտը արտաքին
երկրպագություններից և արտաքին ծեսերից և կուղղորդեր նրանց իրական մեսիայի, իրենց իրական մասի հետ հանդիպման,
իրենց ներսում Աստծուն ներքին հանդիպելու։
…ստանալով այս ներքին հաղորդակցությունը, ստանալով այս
երանության հասանելիություն իրենց իսկ ներսում, մարդիկ այլևս երբեք չէին կարող հավատալ ոչ մի արտաքին կրոնի,
արտաքին ուսուցիչների։
Մարդիկ, որոնք ձեռք են բերել Աստվածային գիտակցության վիճակի հասանելիություն, շատ
արագ կմիավորվեին իրենց նմաններին։ Աստվածային գիտակցության վիճակն այնքան վարակիչ է, որքան ոչ-աստվածային
գիտակցության վիճակների դրսևորումը մարդկանց մեծ մասի մոտ այսօր։
Մարդիկ շատ կապված են նուրբ պլանում
միմյանց հետ։ Եվ բարի միտքը, բարի մտածողությունը, ծագելով մի քանի գլխում և սրտում, ընդունակ է տարածվել սրտից
սիրտ, ինչպես որ մի մոմից կարելի է վառել միլիոնավոր մոմեր։
— Հովհաննես Մկրտիչ, 2005 թ. ապրիլի 11 [Աղբյուր]
Ես՝ Վեհապետ Հիլարիոնը, հիշում եմ այն րոպեները, երբ ես, գտնվելով մարմնավորման մեջ, մենության մեջ,
խորքերում, հնարավորություն ունեի օրեր շարունակ ինքս ինձ դիտել, ասես կողքից։ Ես հասկանում էի, որ ես կենդանի
մարդ եմ՝ գտնվող մարմնավորման մեջ, իմ մարմնի բոլոր գործառույթներով, սակայն միևնույն ժամանակ սկսեցի գիտակցել,
որ իմ ներսում կա ուրիշ մարդ, որը ուղղակիորեն կապված չէ իմ մարդկային մարմնի գործառույթների հետ։ Սա անձի
տարօրինակ երկատում էր։ Ես Երկրի վրա էի մարմնավորման մեջ, և միևնույն ժամանակ գիտակցում էի, որ անմահ եմ։ Ես
հավերժ եմ։ Ես տրված եմ ինքս ինձ այս մարմնավորման մեջ, և ես փորձում եմ հասկանալ իմ այս կյանքի իմաստը, և
միևնույն ժամանակ ես շատ ավելի մեծ եմ, քան իմ ֆիզիկական մարմինը։ Ըստ էության, իմ ֆիզիկական մարմինը
ներկայացնում է ընդամենը մի սկաֆանդր, որը թույլ է տալիս իմ Բարձրագույն մասին բնակվել իմ ներսում։
— Սիրելի Հիլարիոն, 2007 թ. հունվարի 4 [Աղբյուր]
Ես եկա ինչպես Բեթղեհեմի աստղը, որը ավետեց Հիսուս Քրիստոսի Ծնունդը։ Ես եկա ձեզ ավետելու Քրիստոսի
ծնունդը ձեր ներսում։ Եվ ձեզանից նրանք, ովքեր հաղթանակ են տարել իրենց մահկանացու գիտակցության նկատմամբ,
հնարավորություն կստանան ձեռք բերել Քրիստոսի միտքը։
Դուք բարձրանում եք Աստվածային գիտակցության գագաթը
ձեր հաղթանակների միջոցով, որոնք դուք տանում եք մեկը մյուսի հետևից ձեր անիրական մասի՝ ձեր մահկանացու
մարմնավոր մտքի նկատմամբ։
Ձեր միջով փայլում է Քրիստոսի միտքը։ Նա ծնվում է ձեր մեջ, և նա ճեղքվում է
մինչև ձեր աշխարհ՝ ձեր սրտերի միջոցով՝ ձեր աչքերի փայլի տեսքով, ձեր ծառայության տեսքով, ձեր արարքների տեսքով,
որոնք դուք կատարում եք ողջ կյանքի բարօրության համար։
— Հզոր Հաղթանակ, 2005 թ. հունիսի 10 [Աղբյուր]
…մի մարդ, որը այրվում է Երկիր մոլորակի համար Ոսկե Դարաշրջանի իրականացման գաղափարով, ընդունակ է
բորբոքել շատ մարդկանց սրտեր, որոնք գտնվում են կողքին։
Մեզ անհրաժեշտ են լուսակիրներ՝ պատրաստ
զոհաբերելու իրենց, զոհաբերելու ամեն ինչ, որ ունեն, նոր գաղափարների, նոր կենսակերպի առաջընթացի համար, որն
անխուսափելիորեն կգա հին կենսակերպի փոխարեն։
Միացե՛ք Երկիր մոլորակի վրա կյանքի վերափոխման աշխատանքին
Աստվածային սկզբունքների և Աստծո ղեկավարության հիման վրա։ Չէ՞ որ դա այնքան պարզ է,
սիրելինե՛ր։
Պահանջվում է պարզապես ցանկություն ձեր կողմից, և մենք ձեզ կլցնենք պակասող
վճռականությամբ։
Պահանջվում է միայն փոքրիկ ձգտում ձեր կողմից, և մենք ձեզ կլցնենք էներգիայով և
ուժով։
Պահանջվում է սիրո և կարեկցանքի դրսևորում մարդկանց հանդեպ, ովքեր կարիք ունեն սիրո և կարեկցանքի,
և մենք ձեզ կտանք հասարակության վերափոխման Աստվածային հնարավորություն։
Ձեր մեջ կա՞ն խիզախներ և
համարձակներ։
— Սեն-Ժերմեն, 2011 թ. հունիսի 18 [Աղբյուր]
Մենք ձեզ կանչում ենք ոչ միայն աղոթքի, մենք ձեզ կանչում ենք այն բանին, որպեսզի դուք պատրաստ լինեք
իրական գործեր անել ֆիզիկական պլանի վրա։ Սա չի նշանակում, որ դուք պետք է ամեն ինչ թողնեք և ձգտեք այնտեղ, ուր
մենք ցույց կտանք։ Դուք պետք է, առաջին հերթին, Աստվածային գիտակցությունն ու Աստվածային օրինակները կրեք
երկրագնդի այն վայր, որտեղ դուք բնակվում եք, ձեր ընտանիք, ձեր աշխատատեղ։ Դուք և միայն դուք ընդունակ եք նոր
գիտակցություն բերել աշխարհ։ Եվ ես կանխատեսում եմ, որ ձեզ համար դա հեշտ չի լինի։ Ձեզանից կպահանջվի կատարել
սխրանք, շատ սխրանքներ, որովհետև ամեն ինչ, որ ձեզ շրջապատում է, կդիմադրի ձեզ։ Եվ ձեր առջև կկանգնեն մեկը
մյուսի հետևից դժվարություններ, մեկը մյուսի հետևից խոչընդոտներ։ Շատ բարդ է գործել ձեզ շրջապատող աշխարհում և
շատ ծանր է աշխարհին նոր գիտակցություն և նոր մտածողություն բերել։
— Սերապիս Բեյ, 2007 թ. հունիսի 24 [Աղբյուր]
…Ուսման ժամանակը ավարտվել է։ Ձեզանից պահանջվում են կոնկրետ գործողություններ և կոնկրետ քայլեր
ֆիզիկական պլանի վրա։
…Հասկացե՛ք, որ մենք անկարող ենք որևէ բան անել ձեր ֆիզիկական պլանի վրա՝ առանց ձեր
օգնության և աջակցության։ Մենք մուտք չունենք ձեր ֆիզիկական աշխարհ, բացի այն դեպքից, եթե ձեզանից որևէ մեկը
չպատրաստի իր տաճարը մեր ներկայության համար և չանի կանչ՝ օգտագործել իր չորս ստորին մարմինները, որպեսզի մենք
կարողանանք օգտվել ձեր ձեռքերից և ոտքերից՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Ուստի, ես ձեզ տալիս եմ այս
կանչը։ Եվ, խնդրում եմ, արեք այն ամեն օր։
«Ի անուն ԵՍ ԵՄ ՆԱ, ՈՐ ԵՍ ԵՄ-ի, ի անուն իմ հզոր ԵՍ ԵՄ
Ներկայության, ի անուն իմ Սուրբ Քրիստոս ԵՍ-ի՝ ես կանչում եմ սիրելի Էլ Մորիային մուտք գործել իմ տաճար և
գործել իմ միջոցով՝ Աստծո Կամքի դրսևորման համար ֆիզիկական ութնյակում և աստղային պլանի խիտ շերտերում։ Սիրելի
Էլ Մորիա, ես տրամադրում եմ քո լիակատար տնօրինությանը իմ բոլոր չորս ստորին մարմինները՝ ֆիզիկական մարմինը,
աստղային մարմինը, մտածական մարմինը և եթերային մարմինը։ Գործիր իմ միջոցով, եթե դրա համար կա Աստծո Սուրբ
Կամքը։ Այո՛, թող կատարվի Աստծո Կամքը։ Ամեն»։
Եվ ես ձեզ խոստանում եմ, որ հենց հնարավորություն
ընձեռվի, ես կմտնեմ ձեր տաճարները և կգործեմ ձեր միջոցով։
Եվ այսպես մենք կփոխենք այս աշխարհը։ Եվ Երկիրը
կապրի և կդառնա ազատության, ուրախության և սիրո հրաշալի աստղ։
— Էլ Մորիա, 2005 թ. ապրիլի 28 [Աղբյուր]
…եղեք զգոն։ Երբ ձեր հերթը գա հանձնելու թեստերը և անցնելու նվիրապետումները, մի՛ շեղվեք ընտրած
Ճանապարհից։ Հիշեցեք այն Սիրո զգացողության մասին, որը ձեզ առաջնորդում էր, որը ձեր ուղեցույց աստղն էր, և
փորձեք գտնել կյանքի ցանկացած իրավիճակում այն լուծումը, որը ձեզ կվերադարձնի ձեր Սիրո
զգացողությունը։
Չկան թեթև թեստեր և չկան թեթև փորձություններ ու քննություններ։ Բայց այսպիսին է այս
տիեզերքի Օրենքը։ Եվ դուք պետք է անցնեք անհրաժեշտ թեստերը, նախքան ձեզ կվստահվի ծառայությունը։ Եվ հիշեցե՛ք, որ
չկան թեստեր, որոնք հնարավոր չլինի անցնել։ Ձեզ տրվում է հենց այնքան, որքան ընդունակ եք դիմանալ, նույնիսկ եթե
ձեր ուժերի և հնարավորությունների սահմանին եք գտնվում։
Սիրով դեպի ձեզ ԵՍ ԵՄ Մայտրեյան։
— Տեր Մայտրեյա, 2005 թ. մայիսի 27 [Աղբյուր]
…այսպիսին է աշխարհի վիճակն այսօր, որ լավագույն հոգիները աշխարհում զգում են ճնշված և չեն ցանկանում
ապրել։ Մինչդեռ այն մարդիկ, որոնք ծանրաբեռնված չեն մեծ առաքինություններով, հրաշալի են զգում այն միջավայրում,
որ իրենց շրջապատում է։
Սիրելինե՛ր, ձեր հոգիները իրենց վրա են վերցրել Երկրի համար այս բարդ ժամանակում
մարմնավորման ծանր բեռը։ Եվ ես կարող եմ միայն հիշեցնել ձեզ սրա մասին և մխիթարական խոսքեր ասել, ու սրբել ձեր
արցունքները։ Բայց ձեզ վիճակված է շարունակել կատարել ձեր առաքելությունը։ Ձեզանից յուրաքանչյուրը շատ թանկ է իմ
սրտի համար, և ինձ հետ այս հատուկ կապը միշտ կտա ձեզ օգնություն այն րոպեին, երբ ձեզ կթվա, որ արդեն ուժ ու
հնարավորություն չկա տանելու ձեր շուրջը կոպտությունն ու տգիտությունը։
Ձեր կյանքի ամենադժվարին պահերին
գտեք ձեր մեջ ուժեր՝ ինձ հետ մտովի հաղորդակցության մեջ մտնելու համար։ Պարզապես մտածեք իմ մասին, և ես
կկարողանամ դրսևորել իմ ներկայությունը ձեր կողքին և կկիսեմ ձեր բեռը։ Եվ դուք թեթևացում կզգաք և կկարողանաք
առաջ գնալ կյանքով և ավարտին հասցնել ձեր Ծառայությունը։
— Մայր Մարիա, 2010 թ. հունիսի 11 [Աղբյուր]
…ձեզ համար ամենագլխավորը կլինի ձեր ընտրությունը՝ սկսել ձեր շարժումը ձեր էգոյից ազատվելու
Ճանապարհով, Աստծո իրական աշխարհ վերադարձի Ճանապարհով։
Այս ամենաառաջին և ամենակարևոր քայլը ճիշտ
ուղղությամբ կարող է ձեզ համար այնքան որոշիչ դառնալ, որ ձեր ողջ կյանքը կփոխի մի քանի տարվա ընթացքում։ Կարելի
է ևս միլիոնավոր տարիներ ծախսել՝ թափառելով պատրանքային աշխարհով։ Բայց երբ դուք մի քայլ եք անում ճիշտ
ուղղությամբ և հետո շարունակում եք գնալ, որքան էլ ձեզ համար դժվար լինի և ինչպիսի փորձություններ էլ ստիպված
լինեք ենթարկվել ձեր Ճանապարհին, դուք ճիշտ ընտրություն եք կատարում, և այս ընտրությունը կդառնա ձեր հաղթանակի և
պատրանքի աշխարհից դեպի Աստվածային աշխարհ ձեր ելքի գրավականը։
Այս աշխարհը գոյություն ունի միայն ձեր
գիտակցության մեջ, դուք ձեր գիտակցությամբ պահպանում եք այս աշխարհի գոյությունը։ Ուստի դուք պետք է անցնեք ձեր
գիտակցության և ձեզ շրջապատող իրականության ընկալման նոր մակարդակի՝ ֆիզիկական աշխարհը լքելու և Աստվածային
Ազատությունը ձեռք բերելու համար։ Ոչ ոք, ոչ մի մարդ չի կարող ստիպել ձեզ կատարել ձեր ընտրությունը։ Միայն դուք
ինքներդ ձեզ հետ մենակ՝ ձեր սրտի լռության մեջ՝ կարող եք ընդունել այս ճակատագրակից որոշումը։
Երբեք մի
մոռացեք, որ դուք չեք ստանա որևէ պարգև ֆիզիկական աշխարհում, և դուք երբեք չպետք է մտածեք ձեզ համար ֆիզիկական
աշխարհում որևէ օգուտներ ստանալու մասին։ Ձեր բոլոր ձեռքբերումները և ձեր ողջ փորձը կմնան ձեզ հետ այս տիեզերքի
գոյության ողջ ընթացքում և կանցնեն ձեզ հետ Բարձրագույն Աշխարհներ։
Պատրա՞ստ եք դուք մուտք գործել
Ճանապարհը և հետևել նրան դեպի ձեր հաղթանակը՝ առանց հոգնելու, բոլոր խոչընդոտների ու պատնեշների միջով։
— Կութհումի, 2005 թ. հունիսի 29 [Աղբյուր]
Ճիշտ այնպես, ինչպես ծառերը կորցնում են իրենց տերևները աշնանը, դուք կորցնում եք ձեր ֆիզիկական
մարմինները, բայց միայն նրա համար, որպեսզի կրկին գաք այս աշխարհ, կրկին ծնվեք և ստանաք նոր մարմին։ Իմաստուն
մարդը, ապրելով այս կյանքում, մտածում է իր ապագա կյանքի մասին։ Նա հասկանում է, որ իր յուրաքանչյուր
ընտրությունը, արարքը, գործողությունը, միտքը, զգացմունքը կազմում են իր ապագան այս կյանքում և ձևավորում իր
հաջորդ կյանքի հանգամանքները։
Շատ օգտակար կլինի ձեր զարգացման համար, եթե դուք ձեր կյանքի յուրաքանչյուր
պահին մտածեք այն մասին, թե ինչպես այն, ինչ դուք կատարում եք, կարտացոլվի ձեր ապագա կյանքի վրա։ Մի՛ ձգտեք ձեր
բարի գործերի համար պարգև ստանալ այս կյանքում։ Ձգտեք պարգև ստանալ հաջորդ կյանքում։ Սա նվազագույն խնդիրն է, որ
կանգնած է ձեր առջև։
Իսկ ձեզանից նրանք, ովքեր ունեն ավելի ընդարձակ գիտակցություն, հասկանում են, որ
դուք Աստծո անբաժանելի մասն եք, դուք կազմում եք Աստծո մարմինը, ճիշտ այնպես, ինչպես Երկրի վրա բոլոր կենդանի
էակները։ Ուստի ձեզ համար դադարում է նշանակություն ունենալ պարգև ստանալը նաև հաջորդ կյանքում։
Դուք ձեր
նպատակը տեսնում եք բոլոր կենդանի էակներին օգնելու մեջ, որովհետև դուք միաժամանակ ինքներդ եք այդ կենդանի
էակներից յուրաքանչյուրը։
— Գաուտամա Բուդդա, 2005 թ. մարտի 17 [Աղբյուր]
Տխուր է, որ մարդկության լավագույն ներկայացուցիչների մտքերն այսօր շեղվում են մի շարք անօգուտ
գործերով։ Շատ բազմազան գործունեություն կա շուրջը, որը գրավում և շեղում է այն առաքելությունից, որի համար
բազմաթիվ անկեղծ հոգիներ եկել են մարմնավորման։ Եվ ես կարող եմ անվանել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք գտնվում
են մարմնավորման մեջ և որոնք պետք է աշխատեին «Գաղտնի Վարդապետության» գաղտնագրված դրույթները մարդկությանը
հասցնելու ուղղությամբ։ Սակայն բոլորը նրանք տարվել են այնպիսի գործերով, որոնք շատ չեն զարդարում նրանց։ Ես
կանխատեսում եմ նրանց արձագանքը, երբ նրանք անցում կկատարեն և կտեսնեն, թե որքան անիմաստ է ապրած
կյանքը։
Պատրանքային խնդիրներով և նպատակներով տարվածությունը ժամանակակից մարդկանց գլխավոր փորձանքն է։
Բացի դրանից, կա ևս մեկ դժվարություն։ Ժամանակակից կապի միջոցները հանգեցրել են նրան, որ մարդկանց
գիտակցությունը կորցրել է կենտրոնացման և մտածողության կարողությունը, որոնք անհրաժեշտ են Ճշմարտությունը
ճանաչելու համար, այս Ճշմարտությունը տողերի միջև գտնելու համար, հատկապես երբ այն դիտավորյալ սփռված է ոչ միայն
տարբեր էջերում, այլև տարբեր հատորներում։
— Տիկին Թեոսոֆիա, 2010 թ. հունվարի 19 [Աղբյուր]
Համբարձված Վեհապետ Իգորը մարմնավորվել է Ռուսաստանում ռուսական հեղափոխության և քաղաքացիական
պատերազմի ժամանակ։
Նա Իր հայրենակիցների անունից պահել է բոցը այդ ծանր ժամանակում։
Իգորը Մայր
Մարիայի և Հրեշտակապետ Գաբրիելի աշակերտն էր։
Իգորի կյանքի վաղ տարիներին Հրեշտակապետ Գաբրիելը հայտնվեց
Նրան և ասաց. «Ողջունում եմ քեզ, Իգոր, Աստված լսել է Քո աղոթքը և ուղարկել է ինձ Քեզ մոտ։ Իմացի՛ր, որ Ես
կտանեմ Քեզ կյանքով և կդառնամ Քեզ համար ընկեր»։
— Համբարձված Վեհապետ Իգոր [Աղբյուր]
Անիմաստ և անպտուղ է մեր օրենքները սահմանել այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։ Մենք պետք է
ենթարկվենք Օրենքին, որը ընկած է այս տիեզերքի հիմքում և որն արդեն ստեղծվել է այս տիեզերքի ստեղծման
պահին։
Եվ Օրենքն այսպիսին է, որ մենք պետք է հրաժարվենք մեզ, մեր էգոն մեր կյանքում դրսևորելու
ցանկությունից, մենք պետք է մեզանից կախված ամեն ինչ անենք՝ Աստծուն հնարավորություն տալու համար, որպեսզի նա
դրսևորվի մեր միջոցով։
Այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել մեր Միասնությունը։ Եվ այդ ժամանակ մենք
կկարողանանք մասնակցել այս տիեզերքի Արարչի մտահղացման իրականացմանը։
Եվ սա է այն խնդիրը և այն
աշխատանքը, որը յուրաքանչյուրը պետք է կատարի։ Եվ ողջ տիեզերքում չկա ոչ մի մարդ, որը կկատարեր այս աշխատանքը
ձեր փոխարեն։ Ուստի այս աշխատանքը ամենակարևորն է։ Եվ այս աշխատանքի կատարումն է ձեր կյանքի այն իմաստը, որը
դուք փնտրում եք ձեզանից դուրս և չեք կարող գտնել։
— Կոնֆուցիոս, 2005 թ. մարտի 31 [Աղբյուր]