Ինչպես կարդալ Ուղերձները
(Վեհապետների խորհուրդները, շարադրված իրենց Ուղերձներում)
Տեր Սուրիա, 22 դեկտեմբերի 2013 թվական
․․․ միակ օգնությունը, որ ներկայումս կարելի հասցնել մարդկությանը, մեր էներգիաներն են, որոնք մենք ձեր աշխարհ ենք փոխանցում մեր Ուղերձների միջոցով: Ձեզնից շատերը հարցնում են. «Ուղերձներն ինչպե՞ս կարող են փոխել աշխարհը, եթե դրանք կարդում են Երկրում բնակվող միլիարդավոր մարդկանիցից միայն եզակիները...»:
Պաշտելինե՛րս, Աստծո էներգիան մենք երբեք իզուր չենք ծախսում: Ցանկացած աստվածային Ողորմածություն նախքան մատուցվելը մանրազնին կշռադատվում է Տիեզերքի Բարձրագույն Խորհուրդներում:
Մեր նուրբ էներգիաներն ի վիճակի են չեզոքացնելու ձեր աշխարհի հսկայական քանակությամբ բացասական էներգիան: Դա մեր աշխատանքն է, որով պահպանում ենք մոլորակի համակշռությունը:
Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունը բերել Երկրի մարդկության փրկության այդ վիթխարի աշխատանքին: Համատեղ ջանքերով մենք կփոխենք մոլորա կում տիրող իրավիճակը:
Բավական է, որ օրական մեկը կարդաք Ուղերձներից, որոնք մենք տալիս ենք մեր դեսպանորդի միջոցով, կարդաք այն ժամանակագրա կան հաջորդականությամբ, որով դրանք փոխանցվել են:
Մեր Ուղերձներն ի վիճակի են փոխելու ձեր գիտակցությունը, իսկ այդ փոփոխությանն անխուսափելիորեն կհետևի ձեր շրջապատի փոփոխությունը: Մենք չենք կարող նախապես գուշակել իրավիճակը, քանի որ չգիտենք, թե որքան մարդ կարձագանքի մեր կոչին և կկարդա մեր Ուղերձները: Շատ կարևոր է այն վիճակը, որում դուք ձեռնամուխ եք լինում կարդալու մեր Ուղերձները:
Որպեսզի ձեր աշխատանքն առավելագույնս արդյունավետ լինի, դուք պետք է նախապես տրամադրվեք մեր Ուղերձները կարդալուն և դրանք կարդաք ձեզ համար հնարավոր ամենավերամբարձ վիճակում: Միայն այդ դեպքում է, որ դուք կկարողանաք Աստծո էներգիա փոխանցել ձեզ շրջա պատող աշխարհին:
Որպեսզի մեր Ուղերձները կարդալուց առաջ համալարվեք մեր աշխարհի հետ, հարյուրից ավելի միջոցներ են ձեզ առաջարկված, որոնց նկարագրությունը կարող եք գտնել մեր Ուղերձներում:
Դրանց որոշ մասը, ինչպես օրինակ՝ Վարդարանները կամ համացանցային ընդհանրական ներխոկումները, Դեսպանորդը գրի է առել մեր խնդրանքով:
Որպեսզի նախատրամադրվեք մեր Ուղերձները կարդալուն, ձեզ անհրաժեշտ է դրանից առաջ ամենաքիչը մեկ ժամ տրամադրել հոգևոր աշխատանքին:
Պարտադիր չէ կիրառության մեջ դնել բոլոր ձեզ տրված միջոցները: Դրանցից ընտ րեք այն, որը հոգեհարազատ է ձեզ, կլինի դա կանչ, Վարդարան, ներխոկում թե տեսահոլովակ:
Ուղերձը սկսեք ընթերցել միայն այնժամ, երբ ամբողջովին ներդաշնակեցրել եք ձեր բոլոր մարմինները, մտքերն ու զգացմունքները:
Փոխելով ինքներդ ձեզ՝ դուք փոխում եք ձեր շրջակա աշխարհը:
Մի՛ կարծեք, թե ձեր գիտակ ցու թյունը փոխելը հեշտ գործ կլինի: Հարկ կլինի, որ օգտագործեք ձեր ողջ վճռականությունը, որ պես զի իրագործեք Վեհապետների բոլոր այն հանձնարարականները, որոնք առկա են մեր Ուղերձներում:
Տեր Կութհումի, 14 հունվարի 2010 թվական
Մենք պարբերաբար կրկնում ենք մեր այն հանձնարարականները, որոնք վերաբերում են մեր ուղերձների հետ ձեր աշխատանքին: Եվ ես գիտեմ շատ մարդկանց, որոնք չեն հետևում մեր հանձ նարարականներին: Շա՜տ անգամ ենք մենք ասել, որ զգույշ լինեք մեր ուղերձների հետ աշխատելիս. ասել ենք, որ ցանկալի չէ մի օրվա ընթացքում երկուսից ավելի ուղերձներ կարդալը: Օրինակ՝ մեկն առավոտյան, մյուսը՝ երեկոյան:
Ամեն մի ուղերձ իր մեջ պարունակում է այդ ուղերձը տվող Վեհապետի էներգիան: Երբեմն այդ էներգիան գալիս է ոչ այնքան բարձր ոլոր տից, երբեմն էլ այն պատկանում է Լինելիության շատ բարձր ոլորտի: Եվ երբ դուք սկսում եք վրա-վրա մի քանի ուղերձ կարդալ, ապա ձեր օրգա նիզմը ենթարկում եք շատ մեծ ծանրաբեռն վա ծության:
Այդ վտանգը կարող է վրիպել ձեր արտաքին գիտակցությունից, քանի որ ձեր մարմնական խելքը սովոր է գործ ունենալ միայն տեղեկատվական բաղադրիչի հետ և հաշվի չառնել ուղերձների էներգետիկական բաղադրիչը:
Բերեմ այսպիսի օրինակ: Ձեր օրգանիզմը սննդի կարիք ունի: Սոված կամ ծարավ լինելու դեպքում դուք մի կտոր հաց եք ուտում կամ մի բաժակ մաքուր ջուր եք խմում, և ձեր օրգանիզմի պահանջը բավարարվում է: Իսկ հիմա պատ կերաց րեք, որ առանց որևէ ընտրության հսկա յա կան քանակությամբ սնունդ եք կլանում և հետն էլ անսահմանափակ քանակությամբ ջրեղեն օգ տա գործում: Ես գիտեմ, որ ձեզնից շատերը կյան քում հենց այդպես էլ վարվում են՝ տրվելով խնջույք ներին ու որկրամոլությանը: Արդյոք հաջորդ օրը վատ ինքնազգացողություն չե՞ք ունենում կերա կու րի ու խմիչքի անզուսպ օգտագործման հետևան քով:
Կերակուրների մի մասն իրար հետ համա տեղելի են, մի մասը՝ ոչ: Իմիջիայլոց, մարդկության մեծագույն մասը գտնվում է այնպիսի ցածր էներգետիկական մակարդակի վրա, որ ունակ չէ հասկանալու այս պարզագույն ճշմարտությունները, որոնք հայտնի են եղել հազարավոր տարիներ առաջ, և դրանցով առաջնորդվել են բոլոր իմաստունները:
Այն դեպքում, երբ չափազանց շատ թելադրություններ եք կարդում, որոնք տրվել են տարբեր Վեհապետների կողմից, ձեր գիտակցության մեջ նույնպիսի դժվարամարսություն կառաջանա, ինչպիսին առաջանում է ձեր ստամոքսում կերակուրների անզուսպ չարաշահումից:
Դուք պետք է շատ զգուշորեն մոտենաք մեր ուղերձների ընթերցմանը, այլապես ձեր ներսում անհարմարություն, անբավարարվածություն կզգաք և, որ ավելի վատ է, ձեր դժգոհությունը կարտահյատեք՝ ուղղված մեր դեսպանորդին և Վեհապետներին:
Դուք արտակարգ խնամքով պետք է նախապատ րաստվեք ամեն մի ուղերձի ընթերցմանը:
Պետք է համալարվեք այն Վեհապետի հետ, որն ուղերձ է տալիս՝ դիմելով երաժշտության, տվյալ Վեհա պետի պատկերի օգնությանը, կամ աղոթեք ու մտասևեռմամբ զբաղվեք նախքան ուղերձի ընթեր ցումը: Նման դեպքում դուք հավասարակշռության եք բերում ձեր էներգիաները, վերհանում ձեր գիտակցությունը, և արդյունքում ուղերձը ձեզ համար օգտակար է լինում:
Բերեմ ևս մեկ օրինակ: Արևն իր լույսն ու ջերմությունը տալիս է բոլոր մարդկանց և բոլոր կեն դանի էակներին: Կան մարդիկ, որոնք խելամտո րեն են օգտվում արևային էներգիայից որոշակի ժամանակ արևի տակ գտնվելուց հետո նրանք դադար են տալիս և հետո նորից կանգնում արևի քնքուշ ճառագայթների ներքո:
Բայց կան նաև մարդիկ, որոնք առավոտից իրիկուն պառկում են ծովափնյա կիզիչ արևի տակ, իսկ հաջորդ օրը սկսում տրտնջալ արևայ րուքից և բարձր ջերմությունից: Ո՞վ է մեղավոր ձեր այրվածքների համար: Մի՞թե արևը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ո՛չ: Հենց ինքնե՛րդ եք մեղավոր, քանի որ ճիշտ չեք օգտվել արևային էներգիայից:
Մեր ուղերձներում պարփակված էներգիայի ազդեցությունն այդքան ակնհայտ ձևով չի դրսևոր վում: Սակայն կան բավականաչափ շատ անհատներ, որոնք վրա-վրա մեր ուղերձներից մի տասը հատ կարդում են՝ առանձնապես չխորանալով դրանց էության մեջ և հարկ եղած չափով չտրամադրվելով ամեն ուղերձից առաջ: Արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են գրգռվածություն և նույնիսկ չարացածություն զգալ:
Ո՞վ է մեղավոր այդ զգացողությունների համար. Դեսպանո՞րդը: Վեհապետնե՞րը: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է: Ձեզնից դուրս որևէ մեկը մեղավոր չէ այն բանում, որ դուք անտեսում եք Վեհապետների խորհուրդները:
Ինչպես ձեր աշխարհում ամեն ինչը, մեր ուղերձները ևս ունեն երկակի ազդեցություն: Եվ ոմանք մեր ուղերձները կարդալու շնորհիվ ողորկ են դարձնում իրենց աուրան, վերացնում աուրայի բոլոր բծերը, որոնք երկար տարիների ընթացքում ուղեկցում էին իրենց: Այդպիսիները դառնում են ավելի հավասարակշիռ, բարյացակամ: Բարելավ վում են մերձավորների հետ ունեցած նրանց հարաբերությունները: Եվ անդորր է սկսում տիրել ինչպես իրենց հոգում, այնպես էլ տանը: Բայց կան և այնպիսիները, որոնք, ընդհա կառակը, մեր ուղերձները կարդալուց հետո զգում են չարացածություն, ատելություն, հակակրանք: Նրանց աուրան օր օրի մաշվում է, և նրանք պար զա պես իրենք իրենց դատապարտում են ոչնչացման:
Պաշտելինե՛րս, մենք ձեզ կամենում ենք բարիք, Սեր և ներդաշնակություն: Եվ այդ ամենը դուք կարող եք ձեռք բերել մեր ուղերձների շնորհիվ:
Բայց ձեր ներսում շրջափական կա, որը մեր ուղերձներում առկա էներգիան ուղղորդում է կա՛մ դեպի բարին, կա՛մ դեպի չարը: Ձեր աշխարհում ամեն ինչը երկակի բնույթ ունի, պաշտելինե՛րս: Եվ ձեր մեջ է գտնվում այն մեխանիզմը, որը կա՛մ ձեզ ստիպում է առույգորեն ընթանալ էվոլյուցիայի ուղով, կա՛մ էլ ձեզ դեն է նետում ճամփեզրից դուրս:
Սիրելի Բաբաջի, 5 դեկտեմբերի 2009 թվական
Իմ զրույցը սկսելուց առաջ կուզեի համոզված լինել, որ դուք մեր ուղերձները կարդալու նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել եք:
Նրանք, ովքեր առաջին անգամ են կարդում մեր ուղերձները, հնարավոր է, որ զարմանան: Սակայն նրանք, ովքեր արդեն վաղուց են կարդում մեր ուղերձները, հավանաբար գիտեն այն նախազգուշական միջոցների մասին, որոնք անհրաժեշտ է պահպանել: Նախ պետք է գիտակցեք, որ գործ ունեք էներգիայի հետ, քանզի մեր Խոսքը համապատասխան էներգետիկ լիցքով է օժտված:
Եվ, ինչպես ամեն մի էներգիա, այն իր հանդեպ զգուշավոր ու զուսպ վերաբերմունք է ակնկալում, այլապես մեր ուղերձների ընթերցման հետևանքն անկանխատեսելի կարող է լինել:
Այսպիսով, դուք պետք է գիտակցեք, որ խոսում եք Վեհապետների հետ, որոնք իրենց գիտակցության մակարդակով շատ առաջ են անցել ձեզնից: Ուստի պետք է ներքին ակնածանքի ու հարգանքի զգացում տածեք նրանց հանդեպ: Դուք չեք կարող Աստծո հետ խոսել «ձեռի հետ», գործերի արանքում: Չեք կարող և՛ թեյ խմել, խոսել աշխատանքային ընկերների հետ, ստուգել ձեր երեխաների տնային առաջադրանքները, և՛ կարդալ մեր ուղերձները: Եթե զբաղվեք այդ ամենով ու միաժամանակ կարդաք մեր ուղերձները, ապա դրանով կարմա կստեղծեք, որն ուղիղ համեմատական կլինի մեր ուղերձների մեջ եղած էներգիային:
Մեկ անգամ ևս զգուշացնում եմ, որ դուք զրուցում եք Աստծո հետ: Ուստի դա պետք է անեք սրտի թրթիռով ու ակնածանքով: Ձեր ողջ էությունը պետք է միտված լինի Աստծո հետ հաղորդակցվելուն: Պետք է մի կողմ դնեք ձեր բոլոր գործերը կամ, հակառակը, հետաձգեք ուղերձի ընթերցումը, քանի դեռ չի եկել դրա բարենպաստ պահը:
Եթե դուք հավասարակշիռ վիճակում չեք կամ ցանկացած այլ բացասական հատկանիշի ազդեցության տակ եք գտնվում, ապա մեր ուղերձների մեջ եղած էներգիան կուժեղացնի ձեր մեջ եղած ամեն մի բացասական հատկանիշը: Եվ հակառակը, եթե դուք հավասարակշիռ վիճակում եք և լի ներքին խաղաղությամբ, ապա այդ հավասարակշռության ու խաղաղության վիճակը նույնպես կուժեղանա այն էներգիային համապատասխան, որն առկա է ուղերձում:
Այսպիսով, ես ձեզ տվեցի անհրաժեշտ ցուցումներ, թե ինչպես մոտենաք մեր ուղերձների ընթերցմանը:
Վեհապետ Հիլարիոն, 2 հունվարի, 2008 թ.
Ինչո՞ւ եք կարծում, թե կարող եք հոգևոր գործով զբաղվել հենց այնպես, գործերի արանքում:
Քանի դեռ ձեր գիտակցության մեջ ճիշտ մոտեցում չեք մշակել հոգևոր աշխատանքի նկատմամբ, որևէ նշանակալի արդյունքի չեք կարո ղանա հասնել:
Ես ցավով պետք է նշեմ, որ ուշադրության ու կենտրոնացման բացակայությունը ձեր ժամանակների աքիլլեսյան գարշապարն է: Դուք միաժամանակ ջանում եք յուրացնել ամենաբազմաբնույթ բաներ: Ունկնդրում եք ռադիո կամ դիտում հեռուստացույց, զրուցում եք հեռախոսով և փորձում միաժամանակ կարդալ մեր ուղերձները:
Քանի դեռ ձեր մեջ ուժ չեք գտնի, որ դեն նետեք կողմնակի բաները և զբաղվեք միայն հոգևոր սնունդ ընդունելով, մեր ուղերձների ընթերցումը ձեզ ոչ միայն հարկ եղած օգուտը չի տա, այլ նաև վնասակար կլինի ձեր զարգացման համար:
Ասեմ, թե ինչու: Եթե զբաղված եք ինչ որ աշխարհիկ գործով, օրինակ, ասենք, ռադիոյով ունկնդրում եք ժամանակակից երաժշտություն կամ գովազդ եք դիտում հեռուստացույցով՝ միաժամանակ ջանալով կարդալ մեր ուղերձը, ապա ողջ այն էներգիան, որը մենք ներդնում ենք մեր ուղերձներում, ձեր կողմից սխալ դասակարգման է արժանանում: Արդյունքում ձեր զարգացումն առաջ ընթանալու փոխարեն սահում է դեպի հետ:
Գիտակցե՛ք վերջապես, որ Աստծո հետ եք զրուցում, շփվում եք այն Վեհապետների հետ, որոնք ձեզնից շատ ու շատ առաջ են անցել և գտնվում են էվոլյուցիոն զարգացման շատ բարձր աստիճանների վրա: Որտեղի՞ց է ծագել ձեր մեջ այդ անհարգալից վերաբերմունքը. ինչո՞ւ տարրական բարեկրթություն չեք դրսևորում մեզ հետ հաղորդակցվելու ընթացքում...
Ես կուզենայի, որ մեր դեսպանորդի միջոցով մեր կողմից տրվող Ուսմունքը դուք չընկալեիք որպես ինքնին հասկանալի ու առօրեական մի բան:
Ամեն մի ուղերձի փոխանցմանը մասնակցում են հազարավոր Լույսի էակներ: Մենք Աստծո թան կարժեք էներգիա ենք ծախսում, որը կաթիլ առ կաթիլ հավաքում և ներդնում ենք մեր ուղերձներում:
․․․ Եթե չփոխեք Վեհապետների հետ հաղորդակցության նկատմամբ ձեր վերաբերմունքը և չկարողանաք հաղթահարել բնավորության ձեզնից անբաժան դարձած որոշ բացասական գծեր, ապա հնարավոր է, որ շատ մեծ վնաս հասցնեք ձեր հոգուն: Հիշե՛ք խնդրեմ, որ երբ Աստծո էներգիա եք ստանում, ձեր աշխարհում ինքներդ եք դրան ուղղություն տալիս ձեր մտքերի, զգացմունքների և այլազան վիճակների շնորհիվ:
Եվ այն դեպքում, երբ այդ էներգիան ստանում եք անպատշաճ պահվածքով, նույն կերպ էլ այն կարող եք սխալ օգտագործել՝ բազ մապատկելով պատրանքներն ու առաջացնելով կարմա:
Էվոլյուցիոն զարգացման ձեր ներկայիս աստի ճանին համապատասխան՝ հարկ է, որ դուք ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեք Աստծո էներգիայի օգտագործման նկատմամբ: