Բարի գալուստ «ՍԻՐԻՈՒՍ» կայք
Սիրելի Բարեկամներ,
Բարի գալուստ «ՍԻՐԻՈՒՍ» կայք։
Կայքի հիմքում ընկած են Ուղերձները կամ Թելադրությունները, որոնք ես ընդունել եմ 16 տարիների ընթացքում՝ 2005-ից մինչև 2021 թվականը։
Մինչ օրս ընդունել եմ մոտ 500 Ուղերձ՝ Լույսի 50-ից ավելի էակներից, որոնք բնակվում են Կեցության Բարձրագույն ոլորտներում և կոչված են օգնելու մարդկությանը նրա էվոլյուցիայի ճանապարհին։ Ուղերձները տրվում են զրույցների տեսքով։
Բոլոր Ուղերձների ամբողջությունը կազմում է ներդաշնակ Ուսմունք, որի հիմքում ընկած է Բարոյական Օրենքը։ Լույսի Էակները մեթոդաբար բացատրում և ապացուցում են մեզ՝ մարմնավորված մարդկանց, թե ինչու է օգտակար մեր կյանքում հետևել բարոյական սկզբունքներին, և դրա համար մեզ տրվում են գիտելիքներ երկու ամենակարևոր օրենքների մասին՝ Կարմայի Օրենքի և Վերամարմնավորման Օրենքի մասին։
Ժամանակակից հասարակության մեջ տիրապետում է սպառողական հասարակության գաղափարախոսությունը։ Այդ հասարակության մեջ սերմանվում են ցանկություններ և ստեղծվում են պայմաններ դրանց բավարարման համար։ Տիրապետող ուժը այնտեղ փողն է և հաճույք ստանալու ձգտումը։
Ուղերձներում տրամաբանորեն և հաջորդաբար, քայլ առ քայլ, բացատրվում են նոր գաղափարախոսության սկզբունքները, որի հիմքում ընկած են Սերն ու հավատը, ազնվությունն ու անկեղծությունը, ստորին ցանկություններից և գիտակցության անորակ վիճակներից հրաժարումը, եղբայրության և կոլեկտիվիզմի զգացումը, մերձավորի և Երկրի վրա ողջ Կյանքի մասին հոգատարությունը։
Ուղերձների հաջորդական ամենօրյա ընթերցումը այն ժամանակագրական հաջորդականությամբ, որով դրանք տրված են, փոխում է կարդացողի գիտակցությունը։ Այդ փոփոխության միջոցով աստիճանաբար կփոխվի նաև մեզ շրջապատող իրականությունը։
Ուսմունքի հիմնական դրույթներից մեկն այն է, որ արտաքին աշխարհը հայելի է, որում արտացոլվում է մեր գիտակցությունը։ Կատարյալ գիտակցությանը համապատասխանում է կատարյալ աշխարհ։
Որպեսզի նոր գաղափարախոսությունը դառնա տիրապետող աշխարհում, անհրաժեշտ է, որ Երկրագնդի բնակչության 1%-ը կամավորապես որոշի փոխել իր գիտակցությունը, իր գիտակցությունը բարձրացնի էվոլյուցիայի նոր մակարդակի։
Նախքան Ուղերձների ընթերցմանն անցնելը անհրաժեշտ է ծանոթանալ ընթերցման կանոններին, որոնք շարադրված են «Վեհապետների խորհուրդները, թե ինչպես կարդալ Ուղերձները» բաժնում։
Ուղերձների ընթերցումից բացի, խորհուրդ է տրվում ամեն օր աշխատել Ձեր հոգևոր աճի վրա և Ձեր թերությունները հաղթահարելու համար։ Հոգևոր աշխատանքին օգնելու համար ստեղծված են Վարդարանները, որոնց կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժնում։
2008 թվականից ամեն կիրակի ժամը 15:00-ին (մոսկովյան ժամանակով) «ՍԻՐԻՈՒՍ» կայքում իրականացվում է որոշակի Վարդարանի ձայնային հեռարձակում, որպեսզի ամեն ցանկացող կարողանա միանալ համատեղ հոգևոր աշխատանքին։
Հոգևոր զարգացմանն օգնելու նպատակով ստեղծվել են «Կյանքի Էթիկայի Համալսարան» և «Իմաստության Վեհապետների Ուսմունքի հիման վրա դասարաններ» կայքերը։
Կայքին կից գործում է անվճար բաժանորդագրություն, որին կարող եք միանալ։
Մաղթում եմ Ձեզ հաջողություն Հոգևոր Ուղու վրա։
Տատյանա Նիկոլաևնա Միկուշինա
Լույս և Սեր
ՀԳ. Ի գիտություն հայտնում եմ, որ ես աշակերտներ չունեմ, և ոչ մեկին չեմ վստահել ներկայացնել այս Ուսմունքը իմ մահվանից հետո։
Տատյանա Միկուշինայի գրքերի շարքը
Տատյանա Միկուշինայի գրքերը հրատարակվել են բազմաթիվ լեզուներով։ Հայերեն թարգմանված և բուլղարերեն հրատարակված գրքերի ցանկի համար տես Գրքեր բաժինը։ Ռուսերեն հրատարակված ողջ ստեղծագործության ցանկն առկա է ռուսական պաշտոնական կայքում։